Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շուտով կսկսի առաջին պատժամիջոցները Իրաքյան Քրդստանի դեմ՝ փակելով երկրի հետ օդային և ցամաքային սահմանները` հաղորդում է CNN Turk-ը:
Երևանում և Հայաստանի մի քանի այլ քաղաքներում անցկացված սոցիոլոգիական ուսումնասիրության համաձայն, հարցվածների գրեթե 59 տոկոսը իր ապագան կապում է ոչ թե Եվրասիական տնտեսական միության, այլ Եվրամիության հետ:
Գերմանիայում կայացած խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ չանցած Բեռլինն ու Անկարան փորձում են հաղթահարել երկկողմ հարաբերություններում ծագած դիվանագիտական ճգնաժամը:
«Իրաքյան Քրդստանը կարող է նոր Իսրայել դառնալ»,- Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: «Այաթոլա Խամենեին նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Քրդստանում կայացած հանրաքվեն նախ և առաջ բխում է Ամերիկայի և Իսրայելի շահերից:
Ստամբուլի հանրապետական դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության վարչության որոշմամբ՝ գյուլենականների դեմ հետաքննության շրջանակներում կալանավորվել է Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզը:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ Խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահ Վալտեր Սթիվենսի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են Բրյուսելում հավատարմագրված ԵՄ 28 երկրներից դեսպաններ և կոմիտեի ներկայացուցիչներ:
Մոսկվայում բանակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը, որ առաջին անգամ է պաշտոնական այցով ժամանել Ռուսաստան: «Համոզված եմ, որ Ձեր այցը կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Պուտինը:
Նոր ճոպանուղու կառուցումը, մասնագետների հավաստմամբ, կարող է նաև որոշակի արդյունավետ լուծումներ ապահովել ինչպես տրանսպորտային փոխադրումերի, այնպես էլ խիտ երթևեկության բեռնաթափման գործում:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...